Ոչ մետաղական հանքաքարի վերամշակման ոլորտի զարգացման նոր հայեցակարգ է ընդունվել Հայաստանում
10.10.2013,
15:58
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց ոչ մետաղական հանքաքարի վերամշակման ոլորտի զարգացման նոր հայեցակարգը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունեց ոչ մետաղական հանքաքարի վերամշակման ոլորտի զարգացման նոր հայեցակարգը։
Ինչպես նշեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայում ոլորտում իրականացվում են մի շարք օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` ուղղված միջազգային չափանիշներին ճյուղի կառավարման համակարգի առավելագույն ներդաշնակեցմանը։
Հայեցակարգով նախատեսվում է, մասնավորապես, ոլորտի զարգացման և վերակենդանացման հիմքերի ստեղծում, տեղական և միջազգային շուկաներում արտադրանքի մրցունակության ապահովում, ֆինանսական միջոցների ներգրավման գործի օժանդակություն, ՓՄՁ–ի օժանդակության քաղաքականության շրջանակներում արտոնյալ պայմանների ապահովում, փորձաքննությունների իրականացման աջակցություն։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, նշելով, որ հայեցակարգը երկար սպասված էր, ասաց, որ փաստաթուղթը քննարկվել է, այդ թվում, մասնավոր հատվածի հետ։
«Այս հարցով քննարկումներ է անցկացրել նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Հետագայում մենք պետք է միջոցառումների ծրագիր մշակենք»,– ասաց նա։
Պաշտոնական վիճակագրության տվյալներով` 2013 թվականի հունվար–օգոստոսին Հայաստանում ոչ մետաղական հանքային պրոդուկտների արտադրությունը կազմել է 32.6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ տվյալ ցուցանիշն աճել է 1.7 տոկոսով։ ($1 – 406,20 դրամ)։ -0-