ՀՀ վարչապետը Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող հարցեր է քննարկել Շուվալովի հետ
11.10.2013,
18:08
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ Մոսկվայում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ քննարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերը և Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ Մոսկվայում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ քննարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերը և Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ըստ հաղորդագրության, կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
ՌԴ կողմը ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք։
Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետև եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը:–0–