Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«Ինտեր ՌԱՕ»–ն բանակցություններ չի վարում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի շուրջ

29.06.2015, 13:59
«Ինտեր ՌԱՕ» ռուսական պետական հոլդինգը բանակցություններ չի վարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերության վաճառքի շուրջ։ «Բանակցություններ չենք վարում, վաճառք չենք նախատեսում», –  Reuters գործակալությունը մեջբերում է ռուսական ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովի խոսքերը։
«Ինտեր ՌԱՕ»–ն բանակցություններ չի վարում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ինտեր ՌԱՕ» ռուսական պետական հոլդինգը բանակցություններ չի վարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ընկերության վաճառքի շուրջ։ «Բանակցություններ չենք վարում, վաճառք չենք նախատեսում», –  Reuters գործակալությունը մեջբերում է ռուսական ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովի խոսքերը։

«Կոմերսանտի» տվյալներով` «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը նախատեսում է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի կապակցությամբ և փնտրում է պրոբլեմային ակտիվի գնորդ։ Երևանում զրուցակցի խոսքերով` ՀԷՑ—ը կարող է գնել Ռուսաստանում բնակվող ազգությամբ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» խմբի սեփականատերն է։ Ակտիվի վաճառքի քննարկումը սկսվել էր դեռևս սակագնի բարձրացումից առաջ, նշել է աղբյուրներից մեկը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշել է օգոստոսի 1–ից 16 տոկոսով բարձրացնել ՀԷՑ–ին տրամադրած էլեկտրաէներգիայի սակագները։ Դա հանգեցրել է Երևանում բողոքի զանգվածային ակցիային։–0–