Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջնահերթություններն են մասնավոր հատվածի զարգացումն ու պետական կառավարման համակարգի բարեփոխումը. Հրիստեա
24.02.2014,
14:01
Հայաստանի հետ 2014–2020 թթ. համագործակցության հիմնական առաջնահերթ ուղղությունները, որոնք քննարկվում են այս պահին, մասնավոր հատվածի զարգացումն է, պետական կառավարման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև դատական հատվածի բարեփոխումը, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հետ 2014–2020 թթ. համագործակցության հիմնական առաջնահերթ ուղղությունները, որոնք քննարկվում են այս պահին, մասնավոր հատվածի զարգացումն է, պետական կառավարման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև դատական հատվածի բարեփոխումը, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
«Մենք կարծում ենք, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսական աճին», – հայտարարել է նա Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում։
Դեսպանի խոսքերով` հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական դիվերսիֆիկացման և մրցունակության առաջ մղմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության ամրապնդմանը, հատկապես գյուղական տեղանքում, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների իրավունքների ապահովմանը, կառավարության կառավարման և վարչական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև անկախ և արդյունավետ դատական համակարգի հաստատմանը։
«Հորիզոնական շեշտը կդրվի բոլոր ոլորտներում քաղաքացիական հասարակության աջակցության վրա», – ավելացրել է Հրիստեան։
Նա նաև մեկնաբանել է նոր Հարևանության եվրոպական գործիքի (ՀԵԳ) գործողությունը` հայտարարելով, որ հարևանության եվրոպական քաղաքականության մեջ ներառված այլ երկրների պես, Հայաստանում ևս նոր ՀԵԳ–ը կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու շոշափելի օգուտ կբերի ինչպես ԵՄ–ի, այնպես էլ Հայաստանի համար երկկողմ տարածաշրջանային նախագծերի և սահմանային համագործակցության ծրագրի միջոցով։
«Կիրառելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը` մենք լրացուցիչ աջակցություն կապահովենք գործընկերներին, ովքեր անկեղծորեն առաջ են մղում ժողովրդավարության լայնածավալ և համապարփակ գործընթացը։ ՀԵԳ–ը կդյուրացնի նաև ծրագրերի մշակման գործընթացն ու այն կդարձնի պակաս երկարատև` մեր համագործակցությունը կենտրոնացնելով առանցքային քաղաքական նպատակների վրա, այն կնպաստի հետագա անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև ԵՄ ներքին գործիքների և քաղաքականությունների հետ ավելի սերտ կապերին», – նշել է Հրիստեան։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–