Հայաստանի նախագահը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցելու հանրապետության տնտեսական զարգացմանը
07.04.2015,
13:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցելու հանրապետության տնտեսական զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցելու հանրապետության տնտեսական զարգացմանը։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պետության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն բավականին երկար ժամանակ օգտվում է ԵՄ–ի հետ առևտրի բարենպաստ ռեժիմից, և հանրապետությունում 11 հազար անուն ապրանք արտոնյալ պայմաններ ունեն։
«Դա նշանակում է, որ Հայաստանում արտադրած այդքան անուն ապրանքներ ԵՄ–ի շուկաներում կհայտնվեն կամ առանց տուրքի, կամ բավականին ցածր տուրքով։ Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ որոշ ժամանակ անց մեր երկրում կհայտնվեն ձեռնարկություններ, ընկերություններ, որոնք արտադրանք կարտադրեն Հայասռանի տարածքում, իսկ կվաճառեն այն կամ ԵՄ շուկաներում, կամ Եվրասիական տնտեսական միության շուկաներում»,– ասել է Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ վերջերս պետական այցով Չինաստանում է եղել, ընդգծելով, որ բազմաթիվ ընկերություններ շահագրգռված են «մետաքսե մեծ ճանապարհի շուրջ», որն անցնում էր Հայաստանով, տնտեսական գոտու ստեղծմամբ։ «Այդ պատճառով ես մեծ հաճույքով հրավիրում եմ ռուս ներդրողներին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այսօր արդեն ռուսական կապիտալով 1300 ընկերություն ունենք»,– ասել է նախագահը։
Հայաստանը 2014 թվականի հունվարի 1–ից անցել է Եվրամիության երկրների հետ արտոնությունների վերաբերյալ (GSP+) գլխավոր համաձայնագրի բարելավված ռեժիմի նոր փուլ։ Հայաստանի համար միակողմանի կարգով սկսել է գործել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը, որի շնորհիվ հայկական հազարավոր անուն ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ ցածր մաքսատուրքով։ -0-