Հայաստանի կառավարությունը հաստատել է սիրիահայերին «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը
26.12.2013,
19:23
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց սիրիահայերին Աշտարակի «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց սիրիահայերին Աշտարակի «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը։
Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, նախագիծն ուղղված է մշտական բնակության համար Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցությանը` մատչելի գներով բնակարանի ձեռք բերման հարցում։
Սիրիայում սկսված ռազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերին բնակարանով ապահովելու նախագիծը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ 2013 թվականի հունիսի 6–ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի շինարարության մասին» որոշում։ Այս տարվա հուլիսի 23–ին Աշտարակի ավագանու խորհուրդը որոշում է ընդունել թաղամասի կառուցման համար 4.8 հեկտար մակերեսով տարածք տրամադրելու վերաբերյալ։
Թաղամասի նախագծումը հանրային հիմքերով ստանձնել է ճարտարապետների խումբը, որի կազմում է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի և «Ճարտարապետների ու ճարտարագետ–շինարարների համահայկական ասոցիացիա» ընկերության ներկայացուցիչները։ «Նոր Հալեպ» թաղամասում բնակարան ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 550 ընտանիք։
Ցանկացողներին բնակարանները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով` ծախսերի մի մասը կմարի պետությունը, մյուս մասը` գնորդը։
Շինարարությունը ծրագրվում է իրականացնել պետական միջոցների, ինչպես նաև դոնոր երկրներից և միջազգային կառույցներից ստացված միջոցների հաշվին։ Շինաշխատանքների և միջոցների նպատակային բաշխման ընդհանուր վերահսկողությունը դրվել է «Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպության վրա։
Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի մի մասը գաղթել է դեպի պատմական հայրենիք: ՄԱԿ–ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի վարչության (UNHCR) տվյալներով` Հայաստանում են գտնվում 7 հազար սիրիահայեր: Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով` այդ թիվը գերազանցում է 10 հազարը։ --0—