Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական մոնիտորինգ է անցկացնում Հայաստանի մեծածախ շուկաներում
23.12.2013,
14:24
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացնում է նախատոնական մոնիտորինգ Հայաստանի մեծածախ շուկաներում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացնում է նախատոնական մոնիտորինգ Հայաստանի մեծածախ շուկաներում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը։
«Ողջ տարվա ընթացքում մեր ծառայությունը վերահսկում է հանրապետության սննդամթերքի շուկան, սակայն քանի որ տոնական օրերին պահանջարկն ու առաջարկն աճում է, շուկայում անորակ սննդամթերքի հայտնվելու հավանականությունը ևս աճում է», – ասաց նա։
Ղուլյանի խոսքերով` 2013 թ.–ի ընթացքում պետական ծառայությունը մոնիտորինգ է անցկացրել հանրապետության 436 տնտեսվարող սուբյեկտներում, և հիմնական խախտումները բացահայտվել են ժամկետանց ապրանքների վաճառքի գծով։
Այս կապակցությամբ Ղուլյանը նշեց, որ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտում անցնող տարում գրանցված խախտումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն իր տարեկան հաշվետվության մեջ կներկայացնի պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը։
Պետական ծառայության պետի տեղակալը կոչ արեց հանրապետության բնակիչներին սննդամթերք գնելիս լինել ավելի աչալուրջ և ցանկացած տեսակի խախտում բացահայտելու դեպքում կամ որևէ սննդամթերքի որակի հարցում կասկած ունենալու դեպքում ձեռնպահ մնալ այն գնելուց և դիմել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` 43–40–40։
Այն ապրանքների շրջանում, որոնց գնման ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մակնշման վրա, Ղուլյանը նշեց, մասնավորապես, կաթնամթերքը, աղցանները, կիսաֆաբրիկատներն ու կրեմով թխվածքները։
Ղուլյանն ընդգծեց, որ ամանորյա տոներից հետո սննդամթերքի շուկայի մոնիտորինգները հանրապետությունում կշարունակվեն։–0–