Սպառողական գները Հայաստանում հունվարին ավելացել են 2,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սպառողական գները Հայաստանում հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 2,2 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալներով` գնաճի աճն հունվարին հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 5 տոկոսանոց թանկացմամբ։ Ծառայությունների գները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 0,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,6 տոկոսով։
Սպառողական գների ցուցիչը 2015 թ.–ի հունվարին, 2014 թ.–ի հունվարի համեմատ, կազմել են 99,6 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքների գների ցուցիչը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 96,4 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 101,7 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագները` 103,3 տոկոս։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2016 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը `2,2 տոկոսի սահմանում։ –0–