Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հանրապետությունից արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

23.02.2016, 14:56
Փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:
Հանրապետությունից արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց:

Ինչպես հայտնեցին ՀՀ  գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից,  այդ թվում` արտահանվել է 3299 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874 տոննայի դիմաց:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, թարմ պտուղ-բանջարեղենը Հայաստանից արտահանվում է հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա և Իրաք:-0-