Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել բժշկական տեխնեցիումի արտադրության առաջին սարքավորումը
30.01.2015,
14:55
«Ռոսատոմ» պետկորպորացիայի ձեռնարկություն ««Իզոտոպ» համատարածաշրջանային միավորումը» 2014 թվականի հունվարին Հայաստանին է մատակարարել ուռուցքային և սիրտ–անոթային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող ռադիոակտից տեխնեցիում-99 իզոտոպի առաջին գեներատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ձեռնարկության մամուլի ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ռոսատոմ» պետկորպորացիայի ձեռնարկություն ««Իզոտոպ» համատարածաշրջանային միավորումը» 2014 թվականի հունվարին Հայաստանին է մատակարարել ուռուցքային և սիրտ–անոթային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող ռադիոակտից տեխնեցիում-99 իզոտոպի առաջին գեներատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ձեռնարկության մամուլի ծառայությանը։
Տեխնեցիում-99–ը կարճաժամկետ իզոտոպ է, որի օգնությամբ աշխարհում կատարվում է տարեկան մինչև 30 միլիոն ախտորոշման պրոցեդուրներ։
Հայաստան բերված սարքավորումը ստեղծվել է Կարպովի անվան ՖՏԳՀԻ ձեռնարկության հիման վրա։ Մամուլի ծառայությունը նշում է, որ «Իզոտոպ» միավորման և Հայաստանի առողջապահության նախարարության «Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» միջև պայմանագրի շրջանակում 2015 թվականին ծրագրվում է այդ կենտրոնին ամեն ամիս տեխնեցիում-99–ի գեներատորներ և ախտորոշման դրանց մասեր մատակարարել։
««Իզոտոպ» Հ/Կ» ԲԲԸ–ի հետագա ծրագրերն են` ավելացնել մատակարարումների ցուցակը, ինչպես նաև ընդլայնել միջուկային բժշկության ոլորտում աշխատող հայկական հիվանդանոցների հետ համագործակցությունը։
««Իզոտոպ» Հ/Կ» ԲԲԸ–ն աշխատում է իզոտոպային արտադրանքի, ռադիացիոն տեխնիկայի, բժշկական սարքավորումների և ընդհանուր նշանակության սարքավորումների շուկաներում։ Ձեռնարկության գնորդ գործընկերների շարքում են ավելի քան 100 արտասահմանյան ընկերություններ 30 երկրներում, և ավելի քան 600 իզոտոպային արտադրանքի գնորդ ընկերություններ ներքին շուկայում։ -0-