Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Տնտեսական աճի ներուժը մեծացնելու համար Հայաստանը պետք է արտադրի յուրօրինակ արտադրանք. ԿԲ ղեկավար

29.10.2024, 17:50
Նրա խոսքով ՝պետք է կենտրոնանալ ավելի յուրահատուկ ապրանքներ արտադրող երկիր դառնալու վրա
Տնտեսական աճի ներուժը մեծացնելու համար Հայաստանը պետք է արտադրի յուրօրինակ արտադրանք. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունն ունի աճի պոտենցիալ, և պետք է անել հնարավորը այն մեծացնելու համար, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Պետք է կենտրոնանալ ավելի յուրահատուկ ապրանքներ արտադրող երկիր դառնալու վրա, որպեսզի մեր արտադրած ապրանքներն ու ծառայությունները լինեն ավելի բարդ, ինչը ենթադրում է ավելի բարձր շահութաբերություն», - ասաց Գալստյանը՝ երեքշաբթի մամուլի ասուլիսում: