Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ՄԱԿ. Համաշխարհային տնտեսությունը չի կայունանում

15.10.2013, 10:25
Համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ դժվարություններ կրել նույնիսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հինգ տարի անց։ Այս մասին նշվում է ՄԱԿ–ի առևտրի և զարգացման համաժողովի մասնակիցների հաշվետվությունում։
ՄԱԿ. Համաշխարհային տնտեսությունը չի կայունանում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ դժվարություններ կրել նույնիսկ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հինգ տարի անց։ Այս մասին նշվում է ՄԱԿ–ի առևտրի և զարգացման համաժողովի մասնակիցների հաշվետվությունում։

«Համաշխարհային տնտեսությունը մինչ օրս չի կարողանում վերադառնալ կայուն և հաստատուն զարգացման ուղի»,– ասվում է փաստաթղթում։ Տնտեսության աճի տեմպն այս տարի, համաժողով կանխատեսումներով, չի փոխվի 2012 թվականի համեմատ և կկազմի 2.2 տոկոս։ Ամենից վատ իրենց կդրսևորեն զարգացած երկրները, որտեղ ՀՆԱ աճը չի գերազանցի 1 տոկոսը։ Զարգացող երկրներում աճը կկազմի 5–ից 3 տոկոս, գրում է РБК–ն։

Ինչպես նշում են հաշվետվության հեղինակները, զարգացող երկրները չեն կարողանա վերադառնալ տնտեսական աճի նախաճգնաժամային ռազմավարությանն իրենց կողմից արտահանվող ապրանքների պահանջարկի և ֆինանսավորման հարցում փոփոխությունների պատճառով։ Բացի այդ, բազմաթիվ պետություններ չեն շտապում բանկային բարեփոխում անցկացնել, թեև ֆինանսական հատվածի իրավիճակը չափազանց լարված է։

ՄԱԿ–ի առևտրի և զարգացման համաժողովը ՄԱԿ–ի Գերագույն վեհաժողովի մարմին է։ Ստեղծվել է 1964 թվականին և այսօրվա դրությամբ ընդգրկում է ավելի քան 194 երկիր։ Համաժողովի որոշումներն ընդունվում են բանաձևերի տեսքով և խորհրդատվական բնույթ են կրում։ -0-