Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը կարող է ապահովել մոտ 15 հազար նոր աշխատատեղեր. ընկերության ղեկավար

03.02.2015, 15:18
Տեքստիլ արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանում կապահովի արտադրության աճ և այդ ոլորտի արտահանման աճ 10-15 ամգամ, ինչպես նաև թույլ կտա ստեղծել առնվազն 15 հազար նոր աշխատատեղեր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» գործարանի տնօրեն Սուրեն Բեկիրսկին։
Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը կարող է ապահովել մոտ 15 հազար նոր աշխատատեղեր. ընկերության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տեքստիլ արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանում կապահովի արտադրության աճ և այդ ոլորտի արտահանման աճ 10-15 ամգամ, ինչպես նաև թույլ կտա ստեղծել առնվազն 15 հազար նոր աշխատատեղեր, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» գործարանի տնօրեն Սուրեն Բեկիրսկին։

«Պետական աջակցության, էժան վարկերի, 7-8 մլն դոլարի ներդրումների առկայության դեպքում, որոնք կփոխհատուցվեն 10 տարիների ընթացքում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացման կամ գոնե հավասար հնարավորությունների ստեղծման դեպքում կարելի ապահովել արտադրության և տեքստիլ արդյունաբերության արտահանման աճ 10-15 անգամ»,– ասաց Բեկիրսկին։

Ըստ նրա, առանց արտահանման զարգացման հայկական ընկերություններն ի վիճակի չեն ապահովել նորմալ աճ և մրցունակություն։

Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը որպես ճյուղի հիմնական խնդիր նշեց բյուրոկրատական ապարատի` իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու ցանկության բացակայությունը, ինչպես նաև մատչելի վարկավորման և տարբեր ընկերությունների նկատմամբ անհատական մոտեցման բացակայությունը։  

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, որ Հայաստանում 2014 թվականի 10 ամիսներին թեթև արդյունաբերության արտադրության ծավալն աճել է 12 տոկոսով և կազմել մոտ 7 մլրդ դրամ։ Ըստ նրա, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը 10 ամիսներին աճ է գրանցել ոչ միայն արտադրության ծավալներով, այլ նաև արտահանման և իրացման շուկաների ընդլայնման մասով։ Այսպես, արտահանումը կազմել է 3 մլրդ դրամ` ավելանալով 25 տոկոսով։ ($1- 476.74 դրամ)։