«Տրանսաերո» ընկերությունը սնանկացել է վատ մենեջմենթի պատճառով. Սաֆարյան
09.10.2015,
15:02
«Տրանսաերո» ավիաընկերությունը սնանկացել է վատ մենեջմենթի պատճառով, կարծում է Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Տրանսաերո» ավիաընկերությունը սնանկացել է վատ մենեջմենթի պատճառով, կարծում է Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Ընկերությունն իր վրա է վերցրել փոխադրումների մեծ ծավալներ, ինչը մեծ քանակով ինքնաթիռների անհրաժեշտություն է առաջացրել, բայց դրանք վերցվել են լիզինգով։ Ընկերությունը չի կարողացել մրցակցել, հետևաբար, նրան սնանկություն է սպասել»,– ուրբաթ լրագրողներին ասաց Սաֆարյանը։
Իր հերթին «Ալյանս» նոր հայկական ավիաընկերության հիմնադիր և տնօրեն Արարատ Սարգսյանը նշեց, որ «Տրանսաերոն» սնանկացել է մեծ ծախսերի պատճառով։ Ընկերությունը 250 մլրդ ռուբլուց ավել պարտքեր ունի։ 107 ինքնաթիռներից նրա ավիապարկում կան ընդամենը չորս սեփական ինքնաթիռներ, մնացածը վերցված են լիզինգով»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ չնայած Ռուսաստանում ավիաընկերությունների մեծ թվին` այսօրվա դրությամբ, իր ունեցած տեղեկատվության համաձայն, շահութաբեր է միայն «Սիբիրը» (S7 Airlines)։ Սարգսյանի կանխատեսման համաձայն, վերջ ի վերջո Ռուսաստանում կմնան միայն երկու ավիափոխադրողներ` «Աերոֆլոտը» և «Սիբիրը»։
«Տրանսաերո» խոշորագույն մասնավոր ռուսական ավիաընկերությունը չի կարող սպասարկել լիզինգային պարտավորությունների հետ միասին մոտ 250 միլիարդ ռուբլի կազմող պարտքերը: Պետական «Աերոֆլոտին» «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 75 տոկոսը փոխանցելու` կառավարության հավանությանն արժանացած առողջացման ծրագիրը տապալվեց: Վարկատուները դիտարկում են ավիաընկերության սնանկացման միակ տարբերակը:
«Տրանսաերոյի» ուղևորափոխադրումների պարտավորությունները ստանձնել են հիմնականում «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները։ Ավելի վաղ հոկտեմբերի 7-ից սեփական չվերթերով «Տրանսաերոյի» ուղևորափոխադրումներն իրականացնում է «Սիբիր» ավիաընկերությունը (ապրանքանիշը` S7 Airlines)։-0-