Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ուկրաինան մտադիր է միանալ Մաքսային միության հինգ համաձայնագրի

31.10.2013, 14:44
Ուկրաինան նախատեսում է միանալ Մաքսային միության հինգ միջազգային համաձայնագրի, Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել համապատասխան որոշումները, հինգշաբթի հաղորդում է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։
Ուկրաինան մտադիր է միանալ Մաքսային միության հինգ համաձայնագրի
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան նախատեսում է միանալ Մաքսային միության հինգ միջազգային համաձայնագրի, Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել համապատասխան որոշումները, հինգշաբթի հաղորդում է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը։

Խոսքը 2010 թ.–ի նոյեմբերի 19–ից սկսած անցումային շրջանի ընթացքում հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և կոմպենսացնող միջոցների կիրառման կարգի համաձայնագրի մասին է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինային նաև հետաքրքրում են սանիտարական, անասնաբուժական–սանիտարական միջոցառումների և բույսերի կարանտինի մասին համաձայնագրերը (բոլոր երեք փաստաթղթերը 2009 թ.–ի դեկտեմբերի 11–ի փաստաթղթեր են)։

Վերջին  փաստաթուղթը` «Հետաքննություն անցկացնող մարմնին` երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակադեմպինգային և կոմպենսացնող միջոցառումների ներդրմանը նախորդող հետաքննությունների անցկացման նպատակով գաղտնի տեղեկատվություն պարունակող  տեղեկության տրամադրման կարգի մասին արձանագրությունը» 2010 թ.–ի նոյեմբերի 19–ի փաստաթուղթ է։

«Քանի որ արձանագրային որոշումն արդեն ընդունվել է, ԱԳՆ–ին կարգադրվել է իրազեկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նշված միջազգային համաձայնագրերին Ուկրաինայի հնարավոր միացման մասին», – նշվում է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության հաղորդագրության մեջ։–0–