Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով USAID-ին ՀՀ կառավարությանը 750 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի
24.12.2015,
18:22
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի կառավարությանը 750 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհ կտրամադրի` կառավարության հակակոռուցիոն ծրագրի իրականացման նպատակով, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի կառավարությանը 750 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհ կտրամադրի` կառավարության հակակոռուցիոն ծրագրի իրականացման նպատակով, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում համապատասխան ուղղումներ արվեցին 2013 թվականի սեպտեմբերի 28-ին USAID-ի հետ կնքված համաձայնագրում, որը վերաբերվում էր 2015-2018թթ Հայաստանի հակակոռուպցիոն տազմավարության իրականացմանը:
Ինչպես նշեց Հարությունյանը, տրամադրվող դրամաշնորհային միջոցները հնարավորություն կտան ձևավորել փորձագիտական խումբ և ձեռք բերել տեխնիկական նոր միջոցներ:
«Մասնավորապես, նախատեսվում է խորհրդատվությունների համար14 ամսով ներգրավել միջազգային փորձագետների»,-ասաց նա:
Համաձայնագրի համաձայն, միջոցները կարող են ուղղորդվել փորձագիտական խմբի ձևավորման ուղղությամբ, որը կաշխառի Հակակոռուպցիոն խորհրդի հետ, ինչպես նաև հակակառուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ:
750 դոլար արժողությամբ հակակոռուպցիոն ռազմավարությունն ընդունվել է հուլիսի 27-ին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամայանի գլխավորած Հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստի արդյունքում:-0-