«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները հունվար–փետրվարին սպասարկել են 234 ուղևոր
05.03.2015,
15:29
2015թ. հունվար–փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգայինն օդանավակայանները սպասարկել են 234 792 ուղևոր, 95 մարդով պակաս է 2014 թ.–ի հունվար–փետրվարի ցուցանիշից, հաղորդում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. 2015թ. հունվար–փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգայինն օդանավակայանները սպասարկել են 234 792 ուղևոր, 95 մարդով պակաս է 2014 թ.–ի հունվար–փետրվարի ցուցանիշից, հաղորդում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր` 2014թ. նույն ժամանակահատվածի 123 403 ուղևորի դիմաց, իսկ ժամանողներինը` 111 628 ` 2014 թ.–ի հունվար–փետրվարին գրանցված 111 484–ի դիմաց։
Այս տարվա երկու ամսում մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 11 536 մարդ` 2014 թ.–ի հունվար–փետրվարին գրանցված 11 919 ուղևորի համեմատ։
Բեռնափոխադրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 046 տոննա, իսկ թռիչքների և վայէջքների թիվը` 1 355։
«Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները` համաձայն 2001 թվականին կառավարության հետ 30 տարի ժամկետով ստորագրած կոնցեսիոն կառավարման պայմանագրի։ Ընկերության սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ –0—