Արմեն Գևորգյանի փոխարեն ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգողի է նշանակվել Վաչե Գաբրիելյանը
22.01.2015,
14:06
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնների նախարար Վաչե Գաբրիելյանը կփոխարինի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգողի պաշտոնում , հինգշաբթի կառավարության նիստում ասել է կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/.ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումնների նախարար Վաչե Գաբրիելյանը կփոխարինի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին ԱՊՀ հարցերի ՀՀ ազգային համակարգողի պաշտոնում , հինգշաբթի կառավարության նիստում ասել է կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը։
Գաբրիելյանը կփոխարինի նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնում։
ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը ստանձնել նոյեմբերի 28-ին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատելու որոշումը ստորագրել էր հոկտեմբերի 17-ին։ -0-