Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետը մի շարք կադրային տեղափոխություններ է կատարել կառավարության կազմում

13.01.2015, 17:50
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ, երեքշաբթի հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետը մի շարք կադրային տեղափոխություններ է կատարել կառավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ, երեքշաբթի հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն` Ստեփան Բարսեղյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Կարեն Իսախանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Վաչե Տերտերյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանն ազատվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից և նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:

Հայաստանի խորհրդարանը 2014 թ.–ի նոյեմբերին փոփոխություններ է ընդունել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում, որը նախատեսում է Տարածքային կառավարման նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության միավորում, ինչպես նաև Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 18 նախարարություն։–0–