ՀՀ վարչապետն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները
27.01.2015,
19:34
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին:
Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի խորացման գործում, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-