Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի վարչապետը հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը ոլորտի բարելավման քայլեր ձեռնարկել

26.11.2015, 18:12
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց ոլորտի բարելավման քայլեր ձեռնարկել։.
 Հայաստանի վարչապետը հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը ոլորտի բարելավման քայլեր ձեռնարկել
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց ոլորտի բարելավման քայլեր ձեռնարկել։.

Ամռանն էլեկտրաէներգիայի սակագնի` գրեթե 17 տոկոսով բարձրացման որոշումը Հայաստանում բողոքի ակցիաների ալիք բարձրացրեց, որի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագների աճը` պատասխանատվությունը վերագրելով «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության վրա։ Ընկերության ղեկավարության հասցեին հնչեցին հափշտակությունների և կոռուպցիայի, ինչպես նաև անհիմն ծախսերի մեղադրանքներ։ Հաշվի առնելով իրավիճակը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրեց կատարել ՀԾԿՀ անկախ փորձաքննություն` զուգահեռաբար սուբսիդավորելով բարձրացված սակագինը մինչև աուդիտի ավարտը։ Դրա համար մրցույթով ընտրվեց Deloitte & Touche ընկերությունը։

Վարչապետը նշեց, որ Deloitte & Touche միջազգային խորհրդատվական ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, արդեն կատարած աշխատանքի վերաբերյալ երկու հաշվետվություն է ներկայացրել։

«Հանձնարարում եմ էներգետիկ ոլորտում քաղաքականություն մշակող գերատեսչությանը վերլուծություն ներկայացնել անցկացված ուսումնասիրությունների առաջին երկու փուլերի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ քայլեր կատարել էներգետիկ ոլորտի կարգավորման համար»,– ասաց Աբրահամյանը։

Սեպտեմբերի վերջին Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի պայմանագիր: Գործարքին արդեն հավանություն են տվել Հայաստանի կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն էր։ Ընկերության հիմնական ուղղությունը էլեկտրաէներգիայի բաշխումն է Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։  Այն նաև Վրաստան և ԼՂՀ էլեկտրաէներգիայի արտահանման արտոնագիր ունի։ -0-