Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Վերամշակող արդյունաբերության աճի տեմպերով Հայաստանը առաջ է ԵԱՏՄ բոլոր երկրներից

30.09.2024, 13:55
Վերամշակող արդյունաբերության աճի տեմպերով ՀՀ-ն  առաջ է ԵԱՏՄ բոլոր երկրներից
Վերամշակող արդյունաբերության աճի տեմպերով Հայաստանը առաջ է ԵԱՏՄ բոլոր երկրներից

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր երկրներից առաջ է վերամշակող արդյունաբերության աճի տեմպերով։

Երևանում Եվրասիական երրորդ համաժողովի ելույթի ժամանակ նա հաղորդել է, որ 2024թ հունվար-հուլիսին ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 104,8% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Ինչ վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, ապա այդ հատվածում արտադրանքի ծավալը աճել է 8,4%-ով։ Ուրախալի է, որ արդյունաբերական արտադրության աճը 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ԵԱՏՄ բոլոր երկրներում կազմել է հետևյալ կերպ՝ Հայաստան 23,6%, Ռուսաստան՝ 8,6%, Բելառուս՝ 7,7%, Ղազախստան՝ 5,1%»,-ասել է նա։