Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը դրական արդյունքներ է ակնկալում ամերիկյան ընկերությանը Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքից

01.02.2014, 15:33
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ճիշտ է համարում ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությանը Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքը։
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը դրական արդյունքներ է ակնկալում ամերիկյան ընկերությանը Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքից
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ճիշտ է համարում ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությանը Որոտանի կասկադ ՀԷԿ–ի վաճառքը։

ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29–ին «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել։ Ըստ պայմանագրի` առաջիկա 6 տարում ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը այս հարցում ճիշտ քայլ է կատարել։ Եթե այդ ընկերությունը կատարի ներդրումների գծով իր պարտավորությունները, ապա գործարքը կհամարվի արդյունավետ», – շաբաթ օր մամուլի ասուլիսի ժամանակի ասել է Պողոսյանը։

Ասոցիացիայի նախագահը պարզաբանել է, որ այդ գործարքի արդյունավետությունը կլինի ապագա ներդրումների միջոցով օբյեկտի արդիականացումն ու լրացուցիչ էներգիայի ռացիոնալ օգտագործումը։

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Որոտանի կասկադ ՀԷԿ–ի իրական արժեքը մի փոքր ավել է վաճառքի գնից։

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։ Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։

Մինչև ընկերության վաճառքը բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր պետությանը։ -0-