Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Որոտանի կասկադ ՀԷԿ–ի գնման–վաճառքի գործարքը վերջնական կավարտվի այս ամսվա ընթացքում. նախարար

14.01.2015, 15:36
Որոտանի կասկադ ՀԷԿ–ի գնման–վաճառքի գործարքը վերջնական կավարտվի այս ամսվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն` ամփոփելով 2014 թ.–ի արդյունքները։
Որոտանի կասկադ ՀԷԿ–ի գնման–վաճառքի գործարքը վերջնական կավարտվի այս ամսվա ընթացքում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Որոտանի կասկադ ՀԷԿ–ի գնման–վաճառքի գործարքը վերջնական կավարտվի այս ամսվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն` ամփոփելով 2014 թ.–ի արդյունքները։

2014 թվականի հունվարի 29-ին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և  Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, սակայն այն վերջնական չի ձևակերպվել։ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները կանոնավոր կերպով հայտարարում էին, որ այն շատ մոտ է ավարտին, ընթանում է որոշ տեխնիկական հարցերի և կառավարության ու գնորդի միջև սակագնային քաղաքականության համաձայնեցում, սակայն վերջնական փաստաթուղթը դեռևս չի ստորագրվել։

Ինչպես նշեց նախարարը, բանակցությունների փուլը նախատեսվածից ավելի երկար ընթացավ, և մինչև հիմա կան իրավաբանական հարցեր, որոնք շտկման կարիք ունեն։

«Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները հիմնականում ընդունվել են պոտենցիալ գնորդի կողմից։ Գործարքն ընթացքի մեջ է, և նախատեսվում է, որ ամսվա ընթացքում այն վերջնական կավարտվի», – ասաց Զախարյանը։

Կասկադի գումարային սահմանված հզորությունը կազմում է 404,2 մՎտ, իսկ միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1,16 մլրդ կՎտ/ժ։ 180 մլն դոլարի գործարքը դարձավ եվրոպական տարածաշրջանում Contour Global Hydro Cascade–ի ամենախոշոր օպերացիան և ՀՀ–ում ԱՄՆ–ի կատարած ամենամեծ ներդրումը։ Համալիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որոնք պետք է իրականացնի նոր գնորդը։ Միաժամանակ չի բացառվում, որ կառավարությունը կաջակցի ընկերությանը միջազգային վարկերի ներգրավման հարցում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր աճի տեսքով սպառողների վրա ծանրաբեռնվածության կրճատման համար։–0–