ԼՂՀ նախագահը բավարար է գնահատել 2014 թ.–ին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքները
23.01.2015,
12:57
Ուրբաթ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը և 2015 թվականի կարևորագույն անելիքներին ու աշխատանքներին:
Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ ԼՂՀ նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար։
Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երևույթների և աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների և սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում։
Բակո Սահակյանը բոլոր հաջողությունների հիմքը համարել է Արցախի ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև չլուծված խնդիրներին և անելիքներին։
Նախագահն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ և երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից և նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:–0–