Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում իրացվող խաղալիքներն այսուհետ պետք է հայերեն պիտակներ ունենան

06.03.2014, 17:56
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատել է տեխնիկական կանոնակարգ, որին համաձայն` արտադրողը պարտավորվում է ուղեկցել խաղալիքը, դրա փաթեթավորումը կամ օգտագործման հավելյալ ցուցումները հայերեն լեզվով։ Այս կանոնը տարածվում է հանրապետությունում իրացվող բոլոր խաղալիքների վրա։
Հայաստանում իրացվող խաղալիքներն այսուհետ պետք է հայերեն պիտակներ ունենան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատել է տեխնիկական կանոնակարգ, որին համաձայն` արտադրողը պարտավորվում է ուղեկցել խաղալիքը, դրա փաթեթավորումը կամ օգտագործման հավելյալ ցուցումները հայերեն լեզվով։ Այս կանոնը տարածվում է հանրապետությունում իրացվող բոլոր խաղալիքների վրա։

Ինչպես նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, արտադրողը, մտնելով խաղալիքների շուկա, պետք է համապատասխան փաստաթղթեր ունենա` փորձաքննության արձանագրություն կամ համապատասխանության հավաստագիր, ինչպես նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Ծագող ռիսկերի դեպքում արտադրողը պետք է սպառողների դժգոհությունների, անորակ խաղալիքների մասին արձագանքների գրանցում կատարի, ինչպես նաև մատակարարներին հայտնի մանրածախ ցանցում իր դիտարկումների արդյունքների մասին։

Տեխնիկական կանոնակարգի համաձայն, հենց խաղալիքի կամ դրա փաթեթավորման վրա պետք է նշվեն նույնականացման տվյալներ` ապրանքային խմբաքանակի, սերիայի կամ մոդելի համարը, ինչպես նաև արտադրողի տվյալները հետադարձ կապի հասցեով։ Խաղալիքի օգտագործման ցուցումները պետք է դրա օգտագործման անվտանգության մասին տվյալներ պարունակեն։

Խաղալիքները չպետք է շնչահեղձության կամ դրա անմիջական օգտագործման հետ կապված ռիսկեր պարունակի, օրինակ, էլեկտրականության հետ կապված ռիսկերը պետք է նվազագույն լինեն։ Դրանց մասերը չպետք է ձեռքերի կամ դեմքի հետ շփման ժամանակ վնասվածք ստանալու վտանգ ստեղծեն։ Մինչև 3 տարեկան երեխաների խաղալիքներում չպետք է օգտագործվեն բնական կաշի կամ մորթի, ապակի կամ ճենապակի ու թուղթ։

Տեխկանոնակարգը չի տարածվում մի շարք սպորտային իրերի (անվաչմուշկներ, սքեյթբորդեր, հեծանիվներ), ինչպես նաև կոլեկցիոն մակետների և մոդելների վրա։ -0-