Արարատյան դաշտավայրում գրանցված ցուրտ եղանակը կարող էր վնաս հասցնել խաղողի այգիներին. Հայհիդրոմետկենտրոն
16.01.2014,
16:34
Արարատյան դաշտավայրում գրանցված երկարատև ցուրտ եղանակը կարող էր վնաս հասցնել խաղողի այգիներին, հայտարարել է ԱԻՆ–ին առընթեր Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Արարատյան դաշտավայրում գրանցված երկարատև ցուրտ եղանակը կարող էր վնաս հասցնել խաղողի այգիներին, հայտարարել է ԱԻՆ–ին առընթեր Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը։
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ցուրտ եղանակի պատճառ դարձած ամպամածությունն ու մառախուղը կրում էին լոկալ բնույթ և տարածվում էին Արարատյան դաշտավայրում` Արարատի և Արմավիրի մարզերում, Երևանում, ինչպես նաև հարակից ցածրադիր գոտիներում` Արագածոտնի նախալեռներում և Վայոց Ձորի մարզում։ Հունվարի 13–ի լույս 14–ի գիշերը Երևանում և հարակից տարածքներում առատ ձյուն տեղաց, որից հետո Երևանի երկինքը բացվեց, եղանակը պարզվեց և փոքր–ինչ տաքացավ։
«Մենք կապի մեջ ենք գտնվում գյուղնախարարության հետ և փորձում ենք որոշել խաղողի այգիներին հասցված վնասի տոկոսը։ Իհարկե, չի կարելի պնդել, որ վնասվել են դաշտավայրի խաղողի բոլոր այգիները, սակայն ուժեղ ցրտերը որոշակի վնասն են հասցրել այդ ոլորտին», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ Հայաստանում ցրտերն աստիճանաբար կսկսեն նահանջել երկրի տարածք ներթափանցող տաք ցիկլոնի արդյունքում։
«Առաջիկա հինգ օրերին Հայաստանում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա և նույնիսկ կհասնի պլյուսային ջերմաստիճանի։ Երևանում շաբաթվա վերջում ցերեկային ժամերին կդիտվի մինչև հինգ աստիճան տաքություն», – պարզաբանեց Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում սպասվում է ձյուն, իսկ ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա` գերազանցելով նորման։
ՀՀ գյուղնախարարության տվյալներով` հանրապետությունում խաղողի բերքը 2013 թ.–ին կազմել է 240,9 հազար տոննա` նախորդ տարվա համեմատ նվազելով 500 տոննայով։–0–