Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Խոսել ենք հնարավորությունների, չօգտագործվող ենթակառուցվածքների մասին. Սանոսյանը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպման մասին

04.11.2024, 17:01
Սանոսյանը նշեց՝ լավ, արդյունավետ հանդիպում էր, ավելացնելով, որ խոսել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Խոսել ենք հնարավորությունների, չօգտագործվող ենթակառուցվածքների մասին. Սանոսյանը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Խոսել ենք առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն օգտագործվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով թուրք գործընկերոջ հետ հանդիպման մանրամասներին։

Նախարարը նշեց՝ լավ, արդյունավետ հանդիպում էր, ավելացնելով, որ խոսել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։

«Մենք խոսել ենք բոլոր ենթակառուցվածքներից, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղուց։ Առկա, չգործող բոլոր ենթակառուցվածքներից ենք խոսել։ Նախնական որոշակի պատկերացումներ կան, թե ինչքան կարող են տևել՝ ժամանակային կամ ֆինանսական առումով, հիմա չարժի դրա վրա կենտրոնանալ, որովհետև դրանք նախնական դիտարկումներ են»,-նշեց Սանոսյանը։

Հարցին, թե որ հատվածում է հնարավոր երկաթգծի վերագործակումը, նախարարը նշեց.

«Բազմաթիվ անգամ խոսք եղել է այս մասին, նոր բան չեմ ասի՝ Մեղրիի, Երասխի, Իջևանի հատվածի երկաթգծերի մասին է խոսքը։ Այսինքն այն ենթակառուցվածնքերը, որոնք եղել են և հիմա չեն գործում»։