ՄՄ–ին Հայաստանի միանալու դեպքում ԱՀԿ–ի շրջանակներում խնդիրներ կառաջանան. ԶԵԱԲ
16.01.2014,
19:09
Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում ԱՀԿ–ի շրջանակներում խնդիրներ կառաջանան։ Այս մասին նշվում է «Հայաստան և Մաքսային միություն. Ինտեգրացիայի տնտեսական էֆեկտի գնահատական» ուսումնասիրության մեջ, որն անցկացվել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի կողմից (ԶԵԱԲ ԻՈւԿ)։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում ԱՀԿ–ի շրջանակներում խնդիրներ կառաջանան։ Այս մասին նշվում է «Հայաստան և Մաքսային միություն. Ինտեգրացիայի տնտեսական էֆեկտի գնահատական» ուսումնասիրության մեջ, որն անցկացվել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի կողմից (ԶԵԱԲ ԻՈւԿ)։
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով` դա, մասնավորապես կապված է այն բանի հետ, որ Հայաստանի կողմից կիրառվող ներկրման միջին կշռված սակագինը ԱՀԿ–ի անդամների կողմից կիրառվող առավել ցածր սակագներից է։ Առավել բարենպաստ վիճակի ռեժիմի տոկոսադրույքով այն կազմում է 2,7 տոկոս (Մաքսային միությունում 2013 թ.–ին այն կազմում էր 7,6 տոկոս, 2014 թ.–ին` 6,9 տոկոս, 2015 թ.–ին` 6 տոկոս)։
Միաժամանակ Հայաստանը չի օգտագործում սակագնային քվոտաներ, սակագնային գծերի 73 տոկոսը չի հարկվում տուրքերով, իսկ մնացածը հարկվում է 10 տոկոսանոց տուրքով։ Հայաստանի միջին կշռված փոխկապակցված սակագինը կազմում է 8,5 տոկոս (Ռուսաստանի դեպքում այն 10 տոկոս է)։ Միաժամանակ շատ ոլորտներում, մասնավորապես ծառայությունների առուվաճառքում առևտրային ռեժիմը շատ ավելի ազատական է, քան արձանագրված է ԱՀԿ–ի առջև Հայաստանի պարտավորություններում։
Այս ամենի հետ կապված` ԶԵԱԲ–ում կարծում են, որ ԱՀԿ–ի շրջանակներում տարաձայնությունների լուծումը կպահանջի առևտրային բանակցություններ։ Այդ բանակցություններում միասնական կողմ հանդես կգան Մաքսային միության երկրները։
Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, ՄՄ–ին և ՄՏՏ–ին Հայաստանի ինտեգրման մեջ կան մի շարք կառուցվածքային առավելություններ, որոնք կամրապնդեն Հայաստանի տնտեսական դիրքերն ու կբարձրացնեն նրա կայունությունը։ «Թե որքանով կհաջողվի իրականացնել այդ ներուժը, մեծամասամբ կախված է առանցքային խնդիրների (տրանսպորտ, էներգետիկա, Վրաստանի միջով երկաթուղային և ավտոմոբիլային արտահանում) լուծման հարցում ձեռք բերված հաջողությունից, աշխատանքային միգրացիայում ազատականացումից և սահմանափակումների բացակայությունից, ինչպես նաև երկրի ներդրումային գրավչության բարձրացումից», – նշվում է ԶԵԱԲ–ի ուսումնասիրության մեջ։
Միաժամանակ, ինչպես ցույց տվեց ՄՄ-ին Հայաստանի միանալու հետևանքների էֆեկտի թվային վերլուծությունը, ՄՄ-ին միանալու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը կկազմի տարեկան մոտ 4%։ Ուշագրավ է, որ առևտրային էֆեկտը միայն ռուսական գազի գնի նվազումից մեկ տարվա ընթացքում 140 մլն. ծավալով համադրելի է ՀՆԱ` 146 մլն. աճի հետ։–0–