Ա.Կուդրին. ՌԴ տնտեսության աճի ներուժը տարեկան 3-3.5% է կազմում
04.09.2013,
18:29
Ռուսական տնտեսության աճի ներուժը երկարաժամկետ հեռանկարում կազմում է 3-3.5 տոկոս, G20–ի շրջանակներում անցկացված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը նշել է նաև, որ այժմ Ռուսաստանում պահպանվում է աճի ցածր ներուժը, գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական տնտեսության աճի ներուժը երկարաժամկետ հեռանկարում կազմում է 3-3.5 տոկոս, G20–ի շրջանակներում անցկացված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ Ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը նշել է նաև, որ այժմ Ռուսաստանում պահպանվում է աճի ցածր ներուժը, գրում է РБК–ն։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կողմից պատրաստած` երկրի սոցիալ–տնտեսական զարգացման ճշտված կանխատեսման աշխատանքային տարբերակի համաձայն, ՌԴ ՀՆԱ–ն 2013 թվականին կաճի 1.8-2 տոկոսով` նախկինում ակնկալվող 2.4 տոկոսի փոխարեն։ 2014 թվականին երկրի ՀՆԱ–ն, գերատեսչության տվյալներով, կավելանա 2.8-3.2 տոկոսով` ավելի վաղ կանխատեսվող 3.7 տոկոսի փոխարեն։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիրն Պուտինը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը ստիպված է վերանայել բյուջեի` ավելի վաղ ծրագրված ծախսերը` հաշվի առնելով այն, որ տնտեսության աճը սպասվածից ցածր է։
«Մենք ենթադրում ենք, որ աճն ավելի կլինի, իսկ եթե աճն ավելի է, ապա բյուջեի եկամուտներն էլ են ավելի շատ։ Եվ ի սկզբանե մենք ծրագրում էինք ավելի շատ գումար ծախսել տարբեր ծրագրերի վրա։ Ներկայում ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ կանխատեսումը մի փոքր այլ է, տնտեսությունն աճում է, բայց ավելի դանդաղ, եկամուտներն ավելի քիչ կլինեն, նշանակում է, ավելի զգույշ է պետք ծախսել։ Կարծում եմ` ինչ–որ տեղ պետք է նաև կրճատել ծախսերը»,– ասել է պետության ղեկավարը։
2013 թվականի հունվար–հուլիսին ՌԴ ՀՆԱ–ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով։ 2013 թվականի հուլիսին ՌԴ տնտեսությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.8 տոկոս, ինչը, սեզոնային և օրացուցային գործոններից ելնելով, 0.2 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ։
Ռոսստատի տվյալներով, Ռուսաստանի ՀՆԱ–ն 2013 թվականի առաջին կիսամյակում, նախնական գնահատականով, ավելացել է տարեկան կտրվածքով 1.4 տոկոսով։ Այսպիսով, Ռոսստատի տվյալները համընկել են Տնտեսական զարգացման նախարարության գնահատականի հետ, որը նվազեցրել է 2013 թվականի հունվար–հունիսի ցուցանիշի աճը մինչև 1.4 տոկոս` նախկինում հնչեցրած 1.7 տոկոսի փոխարեն։
«Ես չէի ասի, թե սա լճացում է։ Սրանք աճի չափազանց ցածր տեմպեր են, թույլ տնտեսական աճ, որն թույլ չի տալիս էապես կատարել այն ամենը, ինչ նշված է նախագահի հրամանագրերում։ Բայց դա լճացում չէ»,– ավելի վաղ հայտնել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը։ -0-