Աբխազիայի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել քաղաքական որոշման ընդունման դեպքում. ՀԿԵ
02.11.2012,
15:30
Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը տեխնիկապես կարող է վերսկսվել քաղաքական որոշման ընդունման դեպքում, կարծում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը տեխնիկապես կարող է վերսկսվել քաղաքական որոշման ընդունման դեպքում, կարծում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը։
Երկաթուղու աբխազավրացական հատվածի բացումը ռազմավարական առումով կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն Ռուսաստան տանող ամենակարճ և էժան ճանապարհն է։
«Որքանով տեղյակ եմ մամուլի հաղորդագրություններից, Ռուսաստանը ֆինանսավորել է աբխազիական հատվածի վերանորոգումը... Եթե մի կողմ թողնենք մանր հարցերը, ապա կարելի է ասել, որ երկաթուղին այնտեղ գործում է, գնացքներն ընթանում են, և եթե քաղաքական որոշում ընդունվի, ապա երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանից Վրաստան շարժվող գնացքներն առանց խնդիրների են ընթանում։
Օրերս Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով նոր նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտնել է, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը` «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում։ –0–