ԱԳՆ–ի շենքը նոր սեփականտիրոջը կանցնի 2016 թվականին
30.01.2015,
17:22
ԱԳՆ–ի շենքը նոր սեփականտիրոջը կանցնի 2016 թվականին, ուրբաթ լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԳՆ–ի շենքը նոր սեփականտիրոջը կանցնի 2016 թվականին, ուրբաթ լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը, կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ Ավելի վաղ սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։
«Ինչպես հայտնի է, շենքը գնել է հայտնի գործարար Էռնեկյանը, և ծրագրվում է, որ 2016 թվականի ընթացքում ԱԳՆ–ն կտեղափոխվի նոր շենք և հին շենքը կփոխանցի «Տանգո» ընկերությանը, որը պաշտոնական սեփականտերն է հանդիսանում»,– ասաց Սահակյանը։
Կառավարության որոշման մեջ նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։
ՀՀ ԱԳՆ շենքը կառուցվել է XX դարի 40–ական թվականներին, ընդհանուր մակերեսը 14 241,9 քառակուսի մետր է։
Էդուարդո Էռնեկյանին է պատկանում «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է «Զվարթնոց» երևանյան օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0