Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«AgriFest 2025» գյուղատնտեսական փառատոնը կանցկացվի Սյունիքում

01.09.2025, 15:28
Գորիսում կանցկացվի   AgriFest փառատոնը
«AgriFest 2025»  գյուղատնտեսական փառատոնը  կանցկացվի Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. «AgriFest 2025» գյուղատնտեսական փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-ին Սյունիքում, հաղորդում է Impact Hub Syunik-ը Facebook-ի իր էջում։

«Գորիսում՝ Մխիթար Սպարապետ փողոցում կայանալիք AgriFest փառատոնը մեկ հարթակում կմիավորի գյուղատնտեսական և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Փառատոնին կմասնակցեն ավելի քան 60 տեղական արտադրողներ, նախատեսված են թեմատիկ ֆոտոզոնաներ, Quick Talk, բիզնես խորհրդատվություններ, DJ և համերգային ծրագիր, վարպետության դասեր, համեղ սնունդ և ըմպելիքներ։

AgriFest by Impact Hub Syunik փառատոնը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Սյունիքի կողմից: Եվրոպական Միության աջակցությունը տրամադրվում է Three4ResilientArmenia ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը։