ՀՀ ԱԺ–ն հաստատել է 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականը
11.06.2015,
14:23
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականը։ Հաստատմանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ` 17 պատգամավոր, 15–ը ձեռնպահ է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականը։ Հաստատմանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ` 17 պատգամավոր, 15–ը ձեռնպահ է մնացել։
Այսպիսով, «կողմ» է քվեարկել միայն իշխող ՀՀԿ–ն։ ԲՀԿ–ն ձեռնպահ է մնացել քվեարկությունից, մնացած խմբակցությունները «դեմ» են քվեարկել։
Ինչպես քննարկումների ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, հանրապետության առաջին գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը, Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի հոդվածները գերազանցել են նախատեսված ցուցանիշները։
Այսպես, Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի եկամուտները նախատեսված էին 1135,9 մլրդ դրամի չափով, սակայն տարվա արդյունքում դրանք ավելացել են 52,9 մլրդ դրամով և կազմել 1188,8 մլրդ դրամ։
Հայաստանի պետբյուջեի փաստացի եկամուտները 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել են 6,9 տոկոսով և կազմել 1144,8 մլրդ դրամ։
Հայաստանի պետբյուջեի եկամուտների մոտ 93 տոկոսը ապահովվել են հարկային մուտքերի և տուրքերի հաշվին, որոնք կազմել են 1064,1 մլրդ դրամ (6,3 տոկոսի աճ)։ Հարկային մուտքերի և տուրքերի 41,4 տոկոսը բաժին է հասել ավելացված արժեքի հարկին, մոտ 440,4 մլրդ դրամը (9,6 տոկոսի աճ), 9,7 տոկոսը կամ 103,5 մլրդ դրամը (16,9 տոկոսի անկում)` շահութահարկին։ Շրջանառության հարկին բաժին է հասել 15,6 մլրդ դրամ (16,7 տոկոս)։
Ինչ վերաբերում է ծախսերի հոդվածին, ապա 2014 թ.–ի պետբյուջեի ծախսերը նախատեսված էին 1,246,4 մլրդ դրամի չափով, սակայն դրանք ավելացել են 48,1 մլրդ. դրամով` կազմելով 1 294,5 մլրդ դրամ։ Փաստացի ծախսերը 2014 թ.–ին կազմել են 1 235,1 մլրդ դրամ` ապահովելով պետբյուջեի նախագծում նախատեսված ցուցանիշը (95,4 տոկոս)։
ՀՀ կառավարությունն ապրիլի 22–ի նիստի ժամանակ հավանություն էր տվել 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականին, ըստ որի` Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի եկամուտների հոդվածը կազմել է 1 տրիլիոն 144 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 25,3 տոկոսը, ծախսերը` 1 տրիլիոն 235 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 27,3 տոկոսը։ 2014 թ.–ի պետբյուջեի պակասուրդը կազմել է 90 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2 տոկոսը ($1 – 476,86 դրամ)։–0–