Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ավանդների պորտֆելը գերազանցել է 1,03 տրլն դրամը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկի մանրածախ բիզնեսի ավանդների պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ առաջին անգամ գերազանցել է 1,03 տրլն դրամը, հայտնել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
«Մասնավորապես, ժամկետային ավանդների պորտֆելը տարվա սկզբից աճել է 19%-ով և կազմել 423 մլրդ դրամ։ Ցպահանջ ավանդների պորտֆելն ավելացել է 18%-ով՝ հասնելով 446 մլրդ դրամի»,- երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ աճի ամենաբարձր տեմպերն արձանագրվում են ցպահանջ ավանդների և դրամային ավանդների գծով։
Բարսեղյանը դրամային ավանդների աճը կապել է ազգային արժույթի ամրապնդման, ինչպես նաև նրա հետ, որ, իր գնահատմամբ, հաճախորդները դրամով միջոցների պահպանումն ավելի շահավետ են համարում։
Նա նաև տնտեսության ապադոլարացումն անվանել է դրական միտում։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։