Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ ըստ «Global Finance» ամսագրի

15.02.2019, 13:40
Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ տարին անընդմեջ արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամերիաբանկը ճանաչվել է 2019թ. լավագույն ներդրումային բանկ ըստ  «Global Finance» ամսագրի

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ տարին անընդմեջ արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:       

Բանկից հայտնում են նաև, որ «Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:  

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–