Ամերիաբանկը` տարվա «լավագույն ներդրումային բանկ»
14.06.2017,
14:01
Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով, Ամերիաբանկը 2017 թվականի` Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ»:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով, Ամերիաբանկը 2017 թվականի` Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ»:
Բանկի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ վերջին 12 ամիսների ցուցանիշների Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում և թողարկումների ծավալով շուկայում առաջինն է` զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի ՀՀ շուկայի 54% մասնաբաժինը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–