«Ամերիան» Երևանում «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով սեմինար է անցկացնում
04.03.2015,
14:42
«Ամերիա» կառավարչական խորհրդատվական ծառայությունը Երևանում «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով երկօրյա սեմինար է անցկացնում։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» կառավարչական խորհրդատվական ծառայությունը Երևանում «Սննդային ծագման հիվանդությունների ռիսկերի գնահատում» թեմայով երկօրյա սեմինար է անցկացնում։
«Ամերիա» կառավարչական խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Նախագիծը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կենդանածին և սննդածին հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը
«Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություններ ստեղծել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կենդանածին հիվանդությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացման համար, մասնավորապես` ռիսկերի և դրանց ծագման աղբյուրների բացահայտման գծով», – ասաց «Ամերիա» ԸԽ–ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Նրա խոսքերով` ոլորտը բավականին հետաքրքիր է «Ամերիա» ընկերության համար, մասնավորապես` տվյալների վերլուծության և հավաքման ու ծրագրային ապահովման հարցում։
«Ընդհանուր առմամբ, փորձ է արվել հասկանալու, թե ինչ խնդիրներ և ռիսկեր կան այս ոլորտում, և ինչպես պետք է արձագանքել դրանց, ինչպես նաև ինչ աջակցություն կարելի է ցուցաբերել պետական ծառայությանը», – նշեց Ջրբաշյանը։
Խորհրդատվական ծառայություններ տրամադրած փորձագիտական խմբի ղեկավար Բոյկո Լիկովի խոսքերով` այս նախագծի հիմնական նպատակն է լավացնել Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հնարավորությունները վերահսկողություն իրականացնելու հարցում։
«Մենք համալիր ուսումնասիրել ենք կենդանածին ինֆեկցիաները և վերլուծել ենք սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները», – ասաց նա։
Լիկովի խոսքերով` Հայաստանում տարածված հիմնական կենդանածին ինֆեկցիան կովերի, ոչխարների և այծերի բրուցելոզն է (brucellosis)։
«Խնդիրն այն է, որ Հայաստանում բրուցելոզով հիվանդացության տոկոսը 60–70 տոկոսով ավել է, քան ԵՄ երկրներում։ Մենք մշակել ենք այդ կենդանիների նկատմամբ վերահսկողության մեխանիզմներ», – ասաց նա` ավելացնելով, որ հանրապետությունում տարածված են նաև էխինոկոկն (Echinococcus) և սալմոնելյոզը։
Նրա խոսքերով` նմանատիպ հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը լավացնելու համար հարկավոր է վերլուծել երկրի տարբեր մարզերից ստացված տեղեկատվությունը։
Նա նշեց, որ այդ հիվանդությունների մասին մարզերից ստացված տեղեկատվությունը պետք է պարտադիր վերլուծվի «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից։
Դանիացի փորձագետ Օլաֆուր Վալսոնի խոսքերով` հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու սահմանափակ ժամանակը` հարկավոր է բոլոր իրավասու մարմիններին ներգրավվել «դաշտային աշխատանքներին»։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ կենդանածին ինֆեկցիաների տարածման դեմ պայքարում հիմնական «գործող անձինք» անասնաբույժներն են», – ասաց Վալսոնը։
Փորձագետ Ծովինար Մելքոմ–Մելքոմյանի խոսքերով` փորձագիտական խմբի կողմից անցկացված համալիր վերլուծության արդյունքում բացահայտվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անասունների գլխաքանակի հաշվառման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ուժեղացնել այդ անասունների առողջության նկատմամբ վերահսկողությունը։
«Փորձագետների գնահատմամբ` վերջին տարիներին գրանցված դեպքերի թվի հիման վրա Հայաստանում հիմնական կենդանածին հիվանդություններն են բրուցելոզը, սալմոնելյոզը, էխինոկոկն ու սիբիրյան խոցը», – ասաց Մելքոմ–Մելքոմյանը։
Ծրագրի շրջանակներում խորհրդատուները կազմակերպելու են սեմինար պարապմունք Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցների, ինչպես նաև կենդանածին և սննդածին հիվանդությունների ոլորտում ներգրավված այլ աշխատողների համար: Սեմինարի ընթացքում խորհրդատուները կներկայացնեն ոլորտի իրավիճակը, բացահատված ռիսկերը, ինչպես նաև կներկայացնեն կոնկրետ առաջարկներ հիվանդությունների վերահսկման համակարգի ստեղծման, հիվանդությունների մակարդակը վերահսկելու, միտումները բացահայտելու և ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում։
«Ամերիա» ՓԲԸ-ի մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում։–0–