ԱՄՀ-ն հաստատել է Իռլանդիային 920 մլն եվրոյի չափով տրանշի հատկացումը
06.09.2012,
14:01
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Իռլանդիային 0,92 մլրդ եվրոյի չափով վարկի հերթական տրանշի հատկացումը՝ 2009թ.-ի ֆինանսական ճգնաժամից այդ տուժած տնտեսության վարկավորման եռամյա ծրագրի շրջանակներում, ասվում է կազմակերպության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Իռլանդիային 0,92 մլրդ եվրոյի չափով վարկի հերթական տրանշի հատկացումը՝ 2009թ.-ի ֆինանսական ճգնաժամից այդ տուժած տնտեսության վարկավորման եռամյա ծրագրի շրջանակներում, ասվում է կազմակերպության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
2010թ.-ի դեկտեմբերին հաստատվել է ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից մինչև 85 մլրդ եվրո գումարի չարով Իռլանդիայի ֆինանսական օգնությունը: Միջոցները հատկացվում են երկրի տնտեսության և ֆինանսների վերականգնման ծրագրի իրականացման պայմաններում: Ծրագրի գնահատականը պետք է վարկատուների կողմից անցկացվի կանոնավոր կերպով՝ որպես կանոն եռամսյակը մեկ: Այդ գնահատականի եզրակացությունների հիմքում որոշվում է վարկային աջակցության հերթական տրանշի հատկացման հնարավորությունը:
Հերթական տրանշ հատկացնելու մասին որոշումն ընդունվել է ԱՄՀ մասնագետների կողմից՝ Իռլանդիայի տնտեսության դրության յոթերորդ գնահատականի ամփոփումից հետո:
«Չնայած համաշխարհային տնտեսության անբարենպաստ կանխատեսմամբ առաջացած զգալի խոչընդոտներին և եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամինч իռլանդական իշխանություները շարունակում են ակտիվորեն կատարել իրենց վրա վերցրած պարտականությունները»,- ասվում է ԱՄՀ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
85 միլիարդանոց վարկում ԱՄՀ-ի մասնաբաժինը հասնում է 23,5 մլրդ եվրոյի, որից հաշվի առնելով վերջին տրանշը, արդեն 19,1 մլրդ է հատկացվել: Իռլանդիայի վարկատուները նախկինում նույնպես նշել են երկրի իշխանությունների կողմից փոխառության հատկացման պայմանների կայուն իրագործումը և կայուն կերպով հատկացրել են հերթական վարկային տրանշերը:
2007-2010 թթ.-ին Իռլանդիայի ՀՆԱ-ն նվազել է 12 տոկոսով, միաժամանակ 2010թ.-ի արդյունքում երկրի գործազրկության մակարդակն ավելացել է 13,7 տոկոսով: Ցուցանիշների այդքան զգալի նվազումը կապված է եղել 2008-2009թթ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հետ, որը ՀՆԱ-ի 32,4 տոկոսանոց բյուջետային պակասուրդի հանգեցրեց: -0-