ԱՄՀ–ն շարունակելու է իր աջակցությունը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցկացմանը
12.05.2014,
19:08
Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցկացմանը, երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամն աջակցում է և առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցկացմանը, երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը։
Նախագահն ընդգծել է, որ մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը:
Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ հետո, ինչը, նախագահի խոսքով, հարմար առիթ է կառավարության հետ քննարկելու առաջիկա տարիների համագործակցության ծրագիրը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն իր հերթին հանրապետության նախագահին ներկայացրել է ՀՀ նոր կառավարության ղեկավարի հետ արդեն ունեցած հանդիպման արդյունքները և գոհունակությամբ խոսել հիմնադրամի հետ համատեղ ծրագրերն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու կառավարության պատրաստակամության մասին։
Դա, նրա համոզմամբ, վկայում է նախկինում եղած ակտիվ երկխոսությունը շարունակելու՝ նոր կառավարության նպատակադրման մասին:
Հորթոնը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից ևս էական նշանակություն ունեն:
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 23–ին ներկայացրեց յոթ դրույթներ, որոնք պետք է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի կազմակերպման հիմքում լինեն և ուղղորդող լինեն հասարակական–քաղաքական ուժերի համատեղ աշխատանքում, որից մեկին համապատասխան, Հայաստանի կենսաթոշակային բարեփոխման «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո դադարեցվում է։
Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0- -