Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ԱՄՆ–ն Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը կչեղարկի միայն անհրաժեշտության դեպքում. դեսպան

13.09.2017, 16:52
ԱՄՆ–ն կդիտարկի Հայաստանի հետ կրկնակի հարկման չեղարկման փաստաթղթի ստորագրումը, երբ իսկապես նման անհրաժեշտություն լինի, լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։
ԱՄՆ–ն Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը կչեղարկի միայն անհրաժեշտության դեպքում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն կդիտարկի Հայաստանի հետ կրկնակի հարկման չեղարկման փաստաթղթի ստորագրումը, երբ իսկապես նման անհրաժեշտություն լինի, լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը։

«Մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնի Հայաստանի կառավարությունը` նմանատիպ համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու համար»,– ասաց նա Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովում։

Միլզը միաժամանակ նշեց, որ տվյալ հարցը բարձրացրել է բացառապես Հայաստանի կառավարությունը։

Դեսպանի խոսքով, երկու երկրների միջև 1974 թվականին ստորագրված կրկնակի հարկման գործող համաձայնագիրն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրային հարաբերությունների իրականացմանը։

«Այդ ծրագրի շրջանակում որոշ երկրներից որոշ ապրանքներ կարելի է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով, ցածր մաքսային սակագներով։ Տվյալ պահին սննամթերքների 60 տոկոսը Հայաստանից ԱՄՆ է արտահանվում GSP ռեժիմով, դա հիմնականում ալյումինե փայլաթիթեղն է, ոսկերչական զարդեր և ջեմեր»,– ասաց դեսպանը։

Համաժողովի ընթացքում հայ ձեռնարկատերերին ներկայացվեցին GSP մաքսային արտոնյալ սակագների համակարգի հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել։
GSP ծրագիրն ԱՄՆ–ում ընդունվել է 1974 թվականին` զարգացող երկրներում տնտեսական աճի խթանման նպատակով։ Ծրագրի շրջանակում 3451 անուն ապրանք աշխարհի 129 երկրներից, այդ թվում` Հայաստանից, կարող է ներկրվել ԱՄՆ արտոնյալ ռեժիմով` առանց մաքսային վճարումների։
GSP–ի շրջանակում Հայաստանը կարող է ԱՄՆ արտահանել ավելի քան 500 անուն ապրանք։

Ներկայում Հայաստանից ԱՄՆ արտահանվող արտադրանքի ծավալն այս ծրագրի շրջանակում գնահատվում է 25 մլն դոլարի սահմաններում։ -0-