Рейтинг@Mail.ru
USD
368.52
EUR
428.04
RUB
4.9908
GEL
138.32
2026 թ. հունիսի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ԱՄՆ–ում հավանություն են տվել TRIPP Development Company-ի՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկության ստեղծմանը՝ 2,5 մլրդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների շրջանակում

Այսօր, 12:51
Հայ-ամերիկյան ՀՁ-ի ստեղծումը հավանության արժանացած նախագծերից մեկն է՝ 2,5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների շրջանակում
ԱՄՆ–ում հավանություն են տվել TRIPP Development Company-ի՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկության ստեղծմանը՝ 2,5 մլրդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIPP Development Company-ի՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկության (ՀՁ) ստեղծմանը։

Հայկական կողմից փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես հաղորդվում է DFC-ի կայքում, հայ-ամերիկյան ՀՁ-ի ստեղծումը հավանության արժանացած նախագծերից մեկն է՝ 2,5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների շրջանակում։

«TRIPP Development Company-ն կոչված է աջակցելու առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային կապվածությունը», - ասված է DFC-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախագիծը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի և «Թրամփի ուղի՝հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա։

TRIPP Development Company-ն պետք է նպաստի առանցքային ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիներն ու ավտոմոբիլային ճանապարհները, խողովակաշարերը, օպտիկամանրաթելային գծերը և այլն։

DFC-ում նաև նշել են, որ գործարքները կարող են պահանջել լրացուցիչ քայլեր նախքան պարտավորությունների ստանձնումն ու վերջնական կնքումը, այդ թվում՝ Կոնգրեսի իրազեկման ընթացակարգը։