Անապահով ընտանիքների ամսական նպաստի չափը կհասնի 32,2 հազար դրամի. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
25.06.2015,
12:55
Անապահով ընտանիքների ամսական նպաստի չափը կավելանա 2 հազար դրամով և կկազմի 32 350 դրամ, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Անապահով ընտանիքների ամսական նպաստի չափը կավելանա 2 հազար դրամով և կկազմի 32 350 դրամ, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Նպաստ ստացողների ցանկում ներառված ընտանիքներն ամսվա ընթացքում ստանում էին միջինը 30 350 դրամ, իսկ հիմա նպաստի միջին չափը կկազմի 32 350 դրամ», –հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց նա։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի ծախսերը 105 հազար անապահով ընտանիքների կամ 400 հազար մարդու համար, միաժամանակ լրացուցիչ սուբսիդիաները մեկ ընտանիքի հաշվով տարեկան կտրվածքով կկազմեն 24 հազար դրամ կամ տարեկան 2,5 մլրդ դրամ։ Վարչապետի խոսքով` միջին վիճակագրական հայկական ընտանիքը ամսվա ընթացքում օգտագործում է 200 կՎտ էլեկտրաէներգիա։ Այսպիսով, լրացուցիչ բեռը յուրաքանչյուր ընտանիքի համար կկազմի ամսական 1400 դրամ
ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց օգոստոսի 1–ից 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով) էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։
Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (1 դոլարը` 472,56 դրամ)։–0–