Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Panarmenian EXPO 2012 ցուցահանդեսը հատուկ նշանակություն ունի հայկական տնտեսության զարգացման համար. նախարար

12.10.2012, 14:55
Panarmenian EXPO 2012 ցուցահանդեսը տարվա գլխավոր ցուցահանդեսային միջոցառումներից է, քանի որ հատուկ նշանակություն ունի հայկական տնտեսության զարգացման համար, ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Panarmenian EXPO 2012 ցուցահանդեսը տարվա գլխավոր ցուցահանդեսային միջոցառումներից է, քանի որ հատուկ նշանակություն ունի հայկական տնտեսության զարգացման համար, ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Panarmenian EXPO 2012 չորրորդ միջազգային ցուցահանդեսը բացվել է ուրբաթ Երևանում։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և օտարերկրյա հյուրեր։

«Panarmenian EXPO 2012–ը նաև լավ հնարավորություն է ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու և իրենց արտադրանքն իրացնելու համար»,– ասաց նախարարը։

Դավթյանը նաև հույս հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում կստորագրվեն մի շարք պայմանագրեր, որոնք կնպաստեն տնտեսության, մասնավորապես, դրա արդյունաբերական և արտահանող ուղղությունների զարգացմանը։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 120 ընկերություններ և գործարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և մերձավոր արտասահմանի այլ երկրներից։

Նա նշեց նաև, որ ցուցահանդեսին ներկայացվել են այնպիսի ոլորտների ընկերություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, առողջապահությունը, ՏՏ-ն, շինարարությունը, ապահովագրությունը։

Հաայստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել սփյուռքի ներկայացուցիչներին՝ հնարավորինս մեծ թվով գործնական պայմանագրեր ստորագրել, որոնք ավանդ կունենան Հայաստանի տնտեսությունում։

Հոկտեմբերի 12-14–ն անցկացվող ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը։ -0-