Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Առաջիկայում Հայաստանում անասնաբուծության ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի

18.11.2014, 19:44
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի անասնաբուծության բնագավառում։ Այն ծրագրվում է իրականացնել առաջիկայում Վայոց Ձորի մարզում, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։
Առաջիկայում Հայաստանում անասնաբուծության ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության առաջին փորձնական ծրագիրը կիրականացվի անասնաբուծության բնագավառում։ Այն ծրագրվում է իրականացնել առաջիկայում Վայոց Ձորի մարզում, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։

«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անձամբ է բանակցություններ վարել մի շարք երկրների, միջազգային կառույցների հետ, և առաջին անգամ Հայաստանում անասնաբուծության ոլորտում գյուղատնտեսության ապահովագրություն կիրականացվի»,– երեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց Գալստյանը։

Ըստ նրա, «Ինգո Արմենիա» ընկերությունն արդեն փաստաթղթային աշխատանքներ է կատարել։ Ընկերությունն աշխատում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ Մի քանի օրից կամփոփվի այդ ուղղությամբ նրանց կատարած աշխատանքը և կիրականացվեն առաջին քայլերը։

«Գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանում գործնականորեն զարգացած չէ, քանի որ այստեղ բարձր են կարկտի, ցրտահարությունների և սառնամանիքների հետ կապված ռիսկերը»,– ասաց Գալստյանը։
-0-