Անհրաժեշտ է Հայաստան – Մաքսային միություն փոխգործակցության բանաձև և առավել արդյունավետ գործիքներ գտնել. Սարգսյան
04.02.2013,
12:09
Անհրաժեշտ է Մաքսային միության հետ Հայաստանի փոխգործակցության բանաձև և առավել արդյունավետ գործիքներ գտնել, «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անհրաժեշտ է Մաքսային միության հետ Հայաստանի փոխգործակցության բանաձև և առավել արդյունավետ գործիքներ գտնել, «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Միաժամանակ նա մատնանշել է այն փաստը, որ հայկական տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսության կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան և որտեղ բավական բարձր մաքսային տուրքերի ճանապարհով հայրենական արտադրողների պաշտպանության քաղաքականություն է անցկացվում։
«Ընդհանուր առմամբ Մաքսային միությունում տուրքի մակարդակը կրկնակի բարձր է նրանցից, որոնք կիրառվում են Հայաստանում։ Հայաստանը ԱՊՀ–ի առաջին երկրներից մեկն է, որը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դարձավ, և դա նույնպես որոշակի կոնկրետություն է հաղորդում Մաքսային միության հետ մեր հարաբերություններին։ Այդ պատճառով անհրաժեշտ է ՄՄ–ի հետ մեր փոխգործակցության համար բանաձև և առավել արդյունավետ գործիքներ գտնել»,– ասել է Սարգսյանը։
Խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հավանականության մասին` վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ տարածության ինտեգրացիոն գործընթացներով և պատրաստ է ամեն կերպ խթանել դրանք։
«Մի կողմից Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ մյուս կողմից, դա մեծ և հեռանկարային շուկա է, և մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այդ տարածությունում բիզնես վարելու համար»,– ավելացրել է նա։ –0–