Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Անշարժ գույքի շուրջ 14 հազար գործարք է իրականացվել ՀՀ–ում 2012թ.–ի հուլիսին

02.10.2012, 13:40
Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը 2012 թվականի հուլիսին կազմել է 14 048, ինչը 0.9 տոկոսով պակաս է, քան հունիսին, և 0.6 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի պետական կոմիտեի տրամադրած հաշվետվության մեջ։
Անշարժ գույքի շուրջ 14 հազար գործարք է իրականացվել ՀՀ–ում 2012թ.–ի հուլիսին
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը 2012 թվականի հուլիսին կազմել է 14 048, ինչը 0.9 տոկոսով պակաս է, քան հունիսին, և 0.6 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի պետական կոմիտեի տրամադրած հաշվետվության մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրականացված առավելագույն թիվը գրանցվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 37.6 տոկոսը, իսկ նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 2.2 տոկոսը։

Միաժամանակ հանրապետության Կոտայքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 12.2 տոկոս գործարքներ, Լոռու մարզում` 5.8 տոկոս, Գեղարքունիքի` 8.2 տոկոս, Արմավիրի` 5.9 տոկոս և Շիրակի մարզում` 5.9 տոկոս։

Ընթացիկ տարվա հուլիսին Արագածոտնի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 7 տոկոսը, Արարատի մարզում` 6.7 տոկոսը, Տավուշի և Սյունիքի մարզերում, համապատասխանաբար, 3.5 և 5 տոկոս։

Պետկադաստրի տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ գործարքների 28.3 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 12.7 տոկոս են կազմել անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։
 
Բացի այդ, Հայաստանում գրանցված գործարքների ընդհանուր թվի 10.6 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 14.6 տոկոս են կազմել անշարժ գույքի գրավադրման գործարքները, 4.9 տոկոսը` վարձակալության գործարքները։

Հուլիսին 28.9 տոկոսը բաժին է ընկել այլ պետական գրանցումներին։ Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։ -0-