Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հրդեհի հետևանքով շուրջ 7 հեկտար անտառածածկ տարածք է ոչնչացել

16.07.2014, 13:59
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հրդեհի հետևանքով շուրջ 7 հեկտար անտառածածկ տարածք է ոչնչացել, ընդ որում` 2013 թ.-ին հրդեհների հետևանքով ոչնչացել է 91 հեկտար անտառածածկ տարածք, հայտարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հրդեհի հետևանքով շուրջ 7 հեկտար անտառածածկ տարածք է ոչնչացել
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում հրդեհի հետևանքով շուրջ 7 հեկտար անտառածածկ տարածք է ոչնչացել, ընդ որում` 2013 թ.-ին հրդեհների հետևանքով ոչնչացել է 91 հեկտար անտառածածկ տարածք, հայտարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

«Անտառային հրդեհներից վնասի նվազումը բացատրվում է նրանով, որ այժմ Կապանի և Գորիսի անտառային տնտեսություններում գործում է արագ արձագանքման երկու խումբ, որտեղ հատուկ հարդերձավորված մարդիկ են` համապատասխան տեխնիկայով», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ անգամ ավանդական խնդրահարույց մարզում՝ Սյունիքում, հրդեհների հասցրած վնասը բավականին կրճատվել է: Այժմ աշխատանք է տարվում Հրազդանում նմանատիպ խմբի ստեղծման ուղղությամբ: Նման խմբեր պետք է գործեն Հայաստանի բոլոր մարզերում: Նմանատիպ խմբերի գործունեությունը անտառային հրդեհների և դրանց հետևանքների դեմ պայքարի ամենաարդյունավետ և համեմատաբար ոչ թանկ միջոցն է:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է հրդեհների թվի ավելացում:

«Հրդեհների մեծը մասը սկսվում է դաշտերից և մարգագետիններից, իսկ հետո տեղափոխվում է անտառային զանգվածներ: Նման հրդեհների հետ պայքարի առաջին քայլը բնակչության իրազեկումն է չոր խոտ վառելու, ինչպես նաև խարույկ վառելու և դրանց սխալ մարման վտանգի մասին: Հրդեհի պատճառ կարող է դառնալ անգամ թափված աղբը», - կարծում է Հայրապետյանը:

Նա նշեց, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում հրդեհների միայն 10 տոկոսն է պայմանավորված բնական պատճառներով, մնացած 90 տոկոսը կրում է տեխնածին բնույթ: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է գրեթե 740 հրդեհ, իսկ հրդեհային անվտանգության տեսակետից ամենախնդրահարույցը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն են:

«Հրդեհի առաջացման մեղավորները ենթարկվում են վարչական և դատական պատասխանատվության: Առաջին կիսամյակում վարչական պատասխանատվության է ենթարկվել 600 մարդ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 25 մլն դրամ: Ընդհանրապես, տարվա ընթացքում միջինը 1000 մարդ ենթարկվում է պատասխանատվության, իսկ տուգանքները գումարը կազմում է 50 մլն դրամ», - տեղեկացրեց փորձագետը:

2012 թ.-ին հրդեհների հետևանքով ոչնչացել է 220 հեկտար անտառ, 2011 թ.-ին՝  մոտ 400 հեկտար: Հայաստանում տասը տարվա ընթացքում հրդեհների հետևանքով այրվել է մոտ 2500 հեկտար անտառային տարածք:

Հայաստանում անտառային տարածքների մակերեսն այսօրվա դրությամբ կազմում է 332,333 հեկտար, որոնցից 30 տոկոսը բաժին է հասնում նոսր անտառներին:-0-