Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱՊՀ ԱԱԳ–ի մասին պայմանագրի վավերացումը պետք է ավարտվի տարվա կեսին. դիվանագետ

29.01.2013, 13:38
ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վավերացման գործընթացը պետք է ավարտվի ընթացիկ տարվա կեսին, երեքշաբթի Մինսկում լրագրողներին է ասել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԱՊՀ ԱԱԳ–ի մասին պայմանագրի վավերացումը պետք է ավարտվի տարվա կեսին. դիվանագետ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վավերացման գործընթացը պետք է ավարտվի ընթացիկ տարվա կեսին, երեքշաբթի Մինսկում լրագրողներին է ասել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

ԱՊՀ ԱԱԳ մասին պայմանագիրը ստորագրել են ութ երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուկրաինան։ Ներկա պահին պայմանագիրն արդեն վավերացրել են վեց պետություններ։ Պայմանագրի վավերացման գործընթացը դեռ չի ավարտվել Ղրղըզստանում ու Տաջիկստանում։

«Մի քանի երկիր է մնում, որոնք կավարտեն վավերացման գործընթացը, և մենք հույս ունենք, որ ընթացիկ տարվա կեսին բոլոր երկրներն արդեն կվավերացնեն պայմանագիրը»,– ասել է Եվդոկիմովը։

Նա հույս է հայտնել, որ այս տարվա առաջին կիսամյակում կլուծվի նաև Ուզբեկստանի` պայմանագրին միանալու հարցը։ «Մայիսի 31-ին Մինսկում կկայանա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հույս ունեմ, որ այդ պահին Ուզբեկստանի միացման գործընթացն արդեն կավարտվի»,– ասել է նա։-0-