Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճում է. ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճում է, պետք է պահպանել այդ դինամիկան, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությունը այլ ուղղություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմպանը:
«Պետք չէ բնութագրել մեր հարաբերությունները. դրանք իսկապես դաշնակցային են, բավականաչափ լցված բովանդակությամբ», - ասել է Պուտինը: Նա նշել է, մասնավորապես, որ Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի օտար երկրների հետ համագործակցության առումով, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանարությունը 2017 թ.-ին աճել է 30 տոկոսով:
«Այս տարվա 10 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը ավելացել է ևս 17,5 տոկոսով: Դինամիկան լավն է, պետք է պահպանել այն», - ասել է ՌԴ նախագահը: Ըստ նրա, Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ` Երևանի հետ նման հարաբերություններ պահպանելու համար, ընդ որում` ոչ միայն տնտեսական, այլ նաև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում:
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք բավականին հարուստ, հագեցած օրակարգ», - ասել է Պուտինը:
Նա նշել է նաև, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան` արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո: «Մաղթում եմ ձեզ հաջողություն, իրականացնել այն բոլոր նախագծերը, որոնք դուք դրել եք ի շահ Հայաստանի, ի շահ հայ ժողովրդի», - ասել է Պուտինը Փաշինյանին:-0-